Հայկական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց «Հաննովեր Մեսսե 2012» ցուցահանդեսին


Հայկական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց «Հաննովեր Մեսսե 2012» ցուցահանդեսին

  • 04-05-2012 19:36:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց ինժեներական խոշորագույն «Հաննովեր Մեսսե 2012» ցուցահանդեսին (www.hannovermesse.de), ուր աշխարհի 65 երկրներից ավելի քան 6.500 ընկերություններ ներկայացրել են իրենց լուծումները: Ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր նպաստել հայկական տեխնոլոգիական ընկերությունների առաջխաղացոմանն արտերկրում, Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տեխնոլոգիական երկիր եւ տարածել «made in Armenia» բրենդը միջազգային շուկայում: Հայկական պատվիրակության մեջ ընդգրկված էին ներկայացուցիչներ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, Եռաչափ մոդելավորման միությունից, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամից, «ԱրթինՎարուժան» ընկերությունից: Հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) աջակցությամբ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play