ԲՈւՀ-երում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը


ԲՈւՀ-երում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը

  • 07-05-2012 13:51:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 5-ից պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը Մայիսի 4-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում տեղի ունենավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեց 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ դիմրդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի' մինչեւ երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտությունները: Քննարկվեց նաեւ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր: Այցելելով ԳԹԿ-ի կայքը(www.atc.am) կարող եք ծանոթանալ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար եւ վճարովի տեղերի, վարձաչափերին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play