ԱՄՀ-ի ղեկավարը կտեղափոխվի Նյու Յորքի Ռայկերս Այլենդ բանտ<br />


ԱՄՀ-ի ղեկավարը կտեղափոխվի Նյու Յորքի Ռայկերս Այլենդ բանտ

  • 17-05-2011 08:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին` ԱՄՆ-ում ձերբակալված Դոմինիկ Ստրոսս-Կանին, կտեղափոխեն Նյու Յորքի Ռայկերս Այլենդ բանտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` դատարանը հրաժարվել է 1 միլիոնի տույժի դիմաց ազատ արձակել Ստրոսս-Կանին` զգուշանալով, որ վերջինս կմեկնի Փարիզ, որի հետ ԱՄՆ-ը չունի կասկածյալների հանձման փոխադարձ պայմանագիր: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի 62-ամյա ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը ձերբակալվել է այս տարվա մայիսի 14-ին` բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային