Բարսելոնայի ֆուտբոլիստ Սերխիո Բուսկեցը «ռասիստ» չէ
17-05-2011 07:33:40 | Իսպանիա | Սպորտ
Բարսելոնայի կիսապաշտպան Սերխիո Բուսկեցը այս ամսվա վերջին մասնակցելու է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մանչեսթր Յունայթեդի հետ խաղին այն բանից հետո, երբ ժխտվեց Սանտիագո Բերնաբեույում վերջին խաղի ժամանակ նրա կատարած ռասսայական դիտողությունների մասին լուրը:
Վերջիններս իրենց կայքում տեսահոլովակ են տեղադրել, որտեղ ցականում էին ցույց տալ, որ Բուսկեցը Մարսելոյին «կապիկ» է անվանել եւ փորձել էր ծածկել իր բերանը, որպեսզի խուսափի որեւէ տեսակի նկարահանումից:
ՈՒԵՖԱ-ն որոշեց հետաքննություն սկսել այս հարցի վերաբերյալ` կոչ անելով Մարսելոյին ապացույցներ ներկայացնել կատալոնյան աստղի դեմ, սակայն գործն այդպես էլ ընթացք չստացավ, եւ այս հարցի շուրջ ոչ մի հետագա գործողություն չի կատարվի:
Բարսելոնան անցյալ շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ, որ 23-ամյա աստղը ոչ ոքի չի զրպարտել եւ ռասայական խտրականություն չի արել, իսկ մարզիչ Պեպ Գվարդիոլան ավելացրել է, որ հավատում է իր ֆուտբոլիստին: