Հայտարարություն՝ «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթի վերաբերյալ


Հայտարարություն՝ «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթի վերաբերյալ

  • 14-05-2012 17:20:44   | Հայաստան  |  Հայտարարություններ

ՀՀ սփյուռքի նախարարությունն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ: «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լրատվամիջոցներում կամ այլ հրատարակչություններում արդեն լույս տեսած Արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող լուսանկարներ, որոնք տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ հինգ լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb եւ 300 dpi պարամետրերին: Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր, իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական եւ պատմա-ճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, հղումը` էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի դեպքում` սկանավորված օրինակը, պաստառը եւ այլն) խնդրում ենք ուղարկել կից գրությամբ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը լուսանկարներն ուղարկել «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ» մրցութային նշումով` ՀՀ սփյուռքի նախարարություն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected],[email protected] կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ