Նպատակային ընդունելություն` Ագրարային համալսարանում
15-05-2012 18:03:34 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի պետական ագրարային համալսարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպում է նպատակային ընդունելություն` անվճար ուսուցմամբ: Ավարտելուց հետո շրջանավարտները կապահովվեն աշխատանքով: Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ընդունելությունը կկազմակերպվի «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա», «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» եւ «Անասնաբուժություն» մասնագիտությունների գծով: Փոխնախարարի տեղեկացմամբ, դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն համապատասխան մարզպետարաններ, վերջիններս` գյուղատնտեսության նախարարություն:
«Մենք էլ հայտերն ուղարկելու են Ագրարային համալսարան ընդունելությունը կազմակերպելու նպատակով»,- ասաց Ռ. Մակարյանը: Դիմորդները ՀՀ մարզպետարաններ կարող են դիմել մինչեւ 2011 թվականի հունիսի 1-ը: