Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ

  • 16-05-2012 12:22:44   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական