Պաշտպանի առաջարկը Ոստիկանապետին


 

Պաշտպանի առաջարկը Ոստիկանապետին

  • 16-05-2012 17:11:46   | Հայաստան  |  Իրավունք

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռեւս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռեւս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների եւ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները: Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաեւ համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից եւ մարդկանց իրավունքների խախտումներից: Պաշտպանի աշխատակազմ Հեռախոս լրագրողների համար (091) 00 88 12
Նոյյան տապան  -   Իրավունք