Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ոգեկոչող հանձնախմբի հրավերով
Թեհրանում է գտնվում թուրք հանրահայտ մտավորական Թաներ Աքչամը
22-06-2010 13:56:00 | Հայաստան | Հասարակություն
ԹԵՀՐԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեհրանի հայոց թեմի
Առաջնորդարանի կողմից կազմավորված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը
ոգեկոչող հանձնախմբի հրավերով Թեհրանում է գտնվում թուրք հանրահայտ
գրող եւ մտավորական, պատմաբան, ԱՄՆ-ի «Քլարք» համալսարանի դասախոս`
Թաներ Աքչամը:
Ըստ «Արաքս» շաբաթաթերթ, հունիսի 23-ին տեղի կունենա Թ.Աքչամի
մամուլի ասուլիսը: Նույն օրը երեկոյան «Հայ ակումբ»-ի սրահում
կայանալու է նրա հեղինակած «A Shameful act» գրքի պարսկերեն
թարգմանության շնորհահանդեսը:
Նշված միջոցառումներին ներկա են լինելու Իրանի համալսարանների
դասախոսներ, պարսիկ մտավորականներ, նաեւ հայկական կառույցների եւ
միությունների ներկայացուցիչներ: