Մայիսի 25-ին կազմակերպվում է 15-օրյա ուղեւորություն դեպի Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա


Մայիսի 25-ին կազմակերպվում է 15-օրյա ուղեւորություն դեպի Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա

  • 19-05-2012 15:11:30   | Հայաստան  |  Հայտարարություններ

Մայիսի 25-ին «Անիտուրը» կազմակերպում է 15-օրյա ուղեւորություն դեպի Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա՝ հետեւյալ երթուղով. Երեւան- Գյումրի- Ախալքալակի- Ախալցիխե- Կարս-Անի-Իգդիր- -Բայազետ/Արարատ սար/-Բերկրի- Վան- Աղթամար կղզի-Բիթլիս-Սիլվան/Տիգրանակերտ/ -Ամիդ/դիարբեքիր/-Մարդին-Եդեսիա/Ուրֆա/-Հռոմկլա-Այնթափ- Ադանա-Մերսին- Կոռիկոս- Տարսոն- Նեւշեիր- Կեսարիա-Հաճն-Սիս-Ադանա-Մարաշ-Ադիյաման-Կյախտա/Նեմրութ սար/-Խարբերդ/Ծովք լիճ/–Էրզրում -Կարս-Ախալցիխե- Երեւան 1օր Առավոտյան ժամը 5:00 դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ Վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Մի փոքր դադարից հետո ուղեւորվում եք Ախալցիխե : Ճանապարին կանգ եք առնում Խերտվիսի բերդի մոտ, որտեղ եւ նախաճաշում եք: Հանգստանալուց հետո ուղեւորվում եք Ախալցիխե, վրաց- թուրքական սահմանն անցնում եք Վալեի մաքսակետով: Սահմանն անցնելուց հետո հայտնվում եք Հայկական բարձրավանդակում, որի մեծ մասը /մոտ 140000 քառ. կմ/ գտնվում է Արեւմտյան Հայաստանի տարածքում: Ճանապարհն այնքան գեղեցիկ է ու գրավիչ, որ կարծես չեք նկատում, թե ինչպես է անցնում 160կմ ճանապարհը եւ հասնում եք Կարս: 928թ. Կարսը դարձավ Հայաստանի 10-րդ մայրաքաղաքը: Ճաշելով Կարսի «Օջախ բաշի» ռեստորանում, որտեղ շատ համեղ ու բազմատեսակ ուտեստներ են մատուցում, մի փոքր հանգստանալուց հետո սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Ցանկացողները կարող են բարձրանալԿարսի բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, որոնք հիանալի պահպանված են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները: Գիշերում եք Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում: 2օր Այն լինելու է անչափ հետաքրքիր: Կարսից մոտ 40րոպե գնալուց հետո հասնում եք Անի: Մեզ դիմվորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները: Անի մտնողը պետք է խոնարհվիԲագրատունյաց տոհմի զինանշանին՝վազող առյուծին: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք, որը նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճար կառուցել է Տրտադ ճարտարապետը 989-1001թթ., որը համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ փրկիչ /1035թ./ Եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով: Անիում շրջելով մոտ երկու ժամ, դուք կտեսնեք բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ, շքեղ շինությունների փլատակներ: Անին տխուր է եւ կիսավեր: Իրարամերժ զգացմունքներից ալեկոծված սրտով շարունակում եք ճամփորդությունը: Ուղեւորվում եք դեպի Վան: Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Մեքենայով բարձրանում եք մոտ 2500մ եւ Մասիսի լանջին պիկնիկ անում: Վայելելով Արարատի վրա գտնվելու բերկրանքը, հոգով հարստացած շարժվում եք,դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան, ճանապարհին կանգ առնելով Բերկրիի ջրվեժի մոտ: Երեկոյան մոտ ժամը18:00 հասնում եք Վան: Վանում առաջին այցելության վայրը Վանա բերդն, է հիմնված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվելու: Տեղավորվում եք «Ուրարտու » հյուրանոցում, ընթրում եք հյուրանոցի ռեստորանում, որտեղ շատ համեղ եւ բազմատեսակ ուտեստեղեն են մատուցում: 3-օր Նախաճաշից հետո մեքենաներով բարձրանում եք Վարագավանք: Այն Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին է, հիմնվել է 10-րդ դարի վերջերին: Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով,մոտ 40կմ: Վանա լիճը, որը 2,5 անգամ մեծ է Սեւանից, կարծես թանկարժեք զմրուխտ լինի շրջապատված լեռներով:Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում եք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը, որը կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ. Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, համտեսում եք հանրահայտ Վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը մոտ երկու ժամ: Վերադառնում եք Մերիտ հյուրանոց, ընթրում եք, եւ հանգստանում: 4-րդ օր Առավոտ հրաշք տեսարան է բացվում, Վանա լճի հորիզոնում ճիշտ հյուրանոցի դիմաց բազմել է Սիփան սարը, փոքր Մասիսը: Նախաճաշում եք եւ վայելում այդ չքնաղ տեսարանը: Թեւ բաժանվելը դժվար է, բայց մեզ սպասում են էլ ավելի հետաքրքիր քաղաքներ եւ տեսարժան վայրեր: Բիթլիսը նշանավոր է իր բերդով/4-րդ դար/ եւ լավ պահպանված հայկական տներով: Հաջորդ կանգառը Տիգրանակերտն է՝ հիմնադրել է Տիգրան Մեծը մ.թ.ա.70-ական թթ. եւ հռչակել Հայաստանի մայրաքաղաք: Մոտ մեկ ժամ ճանապարհ գնալուց հետո հասնում եք Դիարբեքիր, որտեղ վերաբացվել է սբ. Կիրակոս 7 խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում է 8կմ. երկարություն ունեցող բերդապարիսպները: Երեկոյան հասնում եք արեւի քաղաք՝ Մարդին: Գիշերային Մարդինը շշմեցնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ եւ իզուր չէ, որ ամբողջ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորության տակ: Գիշերում եք «Յայ գրանդ» հյուրանոցում: 5-րդ օր Նախաճաշից եւ քաղաքում պտույտից հետո ճանապարհը մեզ տանում է պատմական Եդեսիա՝ երեք մարգարեների քաղաք, որտեղ կտեսնեք Աբրահամի քարանձավը, Հոբ Երանելու տանջարանը, կխմեք սրբազան ջրից եւ ավելի առույգ ու ոգեշնչված կուղեւորվեք կաթողիկոսանիստ Հռոմկլա: Սա մի անմոռանալի պտույտ է Եփրատի վրա, որը տեւում է մոտ 30 րոպե: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք /1166-1173/ Հռոմկլան դարձել է համահայկական մշակույթի կենտրոն: Ռեստորանում համտեսում եք Եփրատի շատ համեղ ձուկը: Գիշերում եքԱյնթափում: Հյուրանոցը կոչվում է «Ռամադան»: 6-րդ օր Այսօր նշանավոր օր է, որովհետեւ Մուսա լեռան Վաքըֆ գյուղում աղոթք եք անելու հայկական եկեղեցում, այն բոլոր Մուսա լեռցիների համար, ովքեր 40օր պայքարեցին հերոսաբար եւ չհանձնվեցին: Ճաշում եք ծովեզերքի ռեստորանում եւ մոտ 3 ժամ հանգստանում լողափին: Ուշ երեկոյան հասնում եք Կոռիկոս տեղավորվում ծովափի «Էուլ» հյուրանոցում, որտեղ մնալու եք 3 գիշեր: 4 օր լիակատար հանգստանալով Միջերկրական ծովի ափին՝ այցելում եք նաեւ Սելեւկիա, Դժողք եւ Դրախտ, Կոռիկոսի ծովային բերդ եւ այլուր: 9-րդ օր Լիակատար հանգստացած, առավոտյան նախաճաշից հետո նորից վայելելով ծովը ուղեւորվում եք Տարսոն ,որտեղ Պողոս Առաքյալի քարանձավն է: Ճաշում եք եւ շարունակում ուղեվորությունը դեպի Կապադովկիա Ճանապարհին կանգ առնելով Կայմակլի ստորգետնյա ամենամեծ քաղաքում: Սա մի հրաշալիք է, ուր գալիս են ամբողջ աշխարհից: Շարունակելով ճանապարհը հասնում եք Նեւշեիր՝ մեկ ուրիշ էկզոտիկ քաղաք, եւ տեղավորվում քաղաքի տիպին բնորոշ հոյակապ հյուրանոցում: 10-րդ օր Ամբողջ օրը պտտվում եք այդ զարմանահրաշ, կախարդական քաղաքում եւ նորից գիշերում նույն հյուրանոցում: 11-րդ օր Առավոտյան նախաճաշից հետո սկսում եք մեր 11-րդ օրը, որի վերջին հանգրվանը Ադանան է, ճանապարհը բավականին երկար է /250կմ./ սակայն հետաքրքիր: Լինելու եք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայրում՝ Կեսարիայում, Հաճնում, Սիսում, մեքենայով բարձրանում եք Սիսի բերդ (Հեթում առաջինի հիմնադրած), անցնելով Հաճնի դրախտային ճանապարհով: Հասնում եք Ադանա, որը XII-XIV դարերում մտել է Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ: Գիշերում եք Ադանայի «Սուրմելի» 5* հյուրանոցում: 12-րդ օր Ադանայում շատ կարեւոր է Մեհյան գետի վրա Հուստինյանոսի /527-565/ ժամանակ կառուցված 22 աչքանի կանգուն կամուրջը: մեր աչքերով տեսնում չքնաղ Ադանան, որը անգութ կոտորածի ժամանակ վերածվեց անապատի: Մարաշում մի փոքր պտույտ անելուց հետո ուղեւորվում եք Ադիյաման, որտեղ եւ գիշերելու եք «Անտիոքս» հյուրանոցում: 13-րդօր Մեզ այսօր բարի օր է սպասվում: Մեքենայով բարձրանում եք Նեմրութ սար, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով, բավականին դժվար է աստվածների մոտ բարձրանալը: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները/Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն: Ստանալով աստվածների օրհնությունը, ճանապարհվում եք Խարբերդ: Այստեղ կարեւորվում է բերդը, հայկական թաղամասը եւ սբ. Մարիամ եկեղեցին, որին վերագրվում է բուժիչ հատկություն: Գիշերում եք Ծովք լճի ափին տեղակայված հյուրանոցում: Նավակով կգնաք եւ կտեսնեք կիսով չափ ջրով ծածկված հայկական եկեղեցին: 14-րդ օր Մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին: Շարունակում եք ճանապարհը դեպի Էրզրում: Կանգառ եք անում Երզնկայի չքնաղ ջրվեժի մոտ, Դերսիմում: Հասնում, տեղավորվում եք միջազգային լեռնադահուկային կոմպլեքսի «Փալան» հյուրանոցում: Ընթրում եք ռեստորանում, վայելելով բազմազան համեղ ուտեստներ: Ցանկացողները կարող են օգտվել հյուրանոցի լողավազանից անվճար: 15-րդ օր Առավոտյան նախաճաշից հետո փոքրիկ պտույտ անելով քաղաքում /Էրզրումի բերդ, Հայկական եկեղեցի, Սանասարյան վարժարան/, ուղեւորվում եք Կարս:Ճանապարհին կանգառ Հովվի կամրջի մոտ ՝Արաքս եւ Մուրց գետերի միախառնման տեղը: Մի փոքր հանգստանալուց հետո ուղեւորվում եք սահման: Սահմանն անցնում եք Վալեի մաքսակետով: Ժամը 16:00 հրաժեշտի ճաշ կմատուցվի Ախալցիխեի «Վարզիա» ռեստորանում: Երեւան եք հասնում ժամը22:00-23:00 սահմաններում: Ուղեւորության արժեքն է 1575 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ցանկության դեպքում կարող եք դիմել «Անիտուր» տուրիստական գործակալություն՝ Երեւան, Իսահակյան 28, սենյակ 20: Հեռախոս՝ 060 270 370, 094 203206, 091 203206:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ