Եվրոպայի սամբոյի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են վեց բրոնզե մեդալ


Եվրոպայի սամբոյի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են վեց բրոնզե մեդալ

  • 20-05-2012 10:57:53   | Ռուսաստան  |  Սպորտ

Մոսկվայում ընթացող 2012թ.-ի Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մայիսի 19-ին Հայաստանի մարզիկներից երեքը՝ Վահան Վարդանյանը, Սոսե Բալասանյանը եւ Մավրիկ Նասիբյանը, նվաճեցին բրոնզե մեդալներ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այսպիսով` Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 բրոնզե մեդալ. մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել Տիրգրան Կիրակոսյանը, Գայանե Խաչատրյանը, Հարություն Միրաբյանը: Մայիսի 20-ին՝ մրցումների վերջին օրը, մրցագորգ դուրս կգան մեր ըմբիշներից եւս չորսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play