ԴիջիԹեք Բիզնես ֆորում՝ Երևանում


ԴիջիԹեք Բիզնես ֆորում՝ Երևանում

  • 23-05-2012 16:31:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայիսի 23-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012. թվային լուծումներ նորարար տնտեսության համար» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին` • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը • «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն • ԱՄՆ ՄԶԳ ՁԶՇՄ ծրագրի Արժեքի շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամին Դեռեւս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ հայտարարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում, կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 Արմենիա Մարիոթ հյուրանոցում. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը փոխելու եւ երկրում ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Արդեն 3-րդ անգամ ֆորումի գլխավոր գործընկեր հանդիսացող ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կարեւորում է միջոցառման դերը, նշելով. «ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում` խթանելով իրենց ընկերությունների վաճառքների ավելացումը, նոր շուկաների նվաճումը, հաճախորդների սպասարկման եւ արտադրանքների որակի կտրուկ բարձրացումը, արտադրողականության ավելացումը եւ այլն»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը` «ԱրմենՏել»-ը, ֆորումի ընթացքում այցելուներին կներկայացնի բջջային եւ ֆիքսված կապի, ինչպես նաեեւ տվյալների փոխանցման բազմաթիվ բիզնես-լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: Կներկայացվեն նաեւ «ամպային տեխնոլոգիաները» եւ բիզնես-գործընթացներում դրանց կիրառման առավելութունները: Երկօրյա ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ: Այս տարի աճ է գրանցվել հատկապես արտասահմանյան ընկերությունների եւ ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը ֆորումին: Ներկա կլինեն եւ իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորվաթիայից: DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կխրախուսվի նաեւ սկսնակ ընկերությունների մասնակցությունը եւ նրանց համար կսահմանվեն հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին աջակցելը ռազմավարական խնդիր է մեզ համար: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասաց տնօրեն Կարեն Վարդանյանը: ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված կլինեն նաեւ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերի նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play