24-05-2012 13:18:36 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հայտարարում է ռեֆերատների մրցույթ ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար: Գլխավոր մրցանակ՝ ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում՝ Մոսկվայում:
Որպես իր սոցիալական գործունեության շարունակություն, որն ուղղված է աջակցելու մասնագիտությունը խորը ուսումնասիրելու ձգտում ունեցող ուսանողներին, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը որոշում է կայացրել ի լրումն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակներին սկսել նոր նախագիծ:
Ռեֆերատների մրցույթի առաջին փուլը մեկնարկում է արդեն մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցելու համար ԲՈւՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների բարձր կուրսերի (3-րդ կուրս եւ բարձր) ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան հայտ: Մասնակիցներին առաջարկվում է գրել ռեֆերատ սահմանված հինգ թեմայից մեկի վերաբերյալ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվելու են հինգ լավագույն աշխատանքներ: Հաղթողների անունները հայտարարվելու են ընկերության ծննդյան օրվան նվիրված կորպորատիվ միջոցառման ընթացքում, որին հրավիրվելու են նաեւ ուսանողների գիտական ղեկավարները, ԲՈՒՀ-երի ղեկավարները, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում հաղթող ուսանողներին շնորհվելու են պատվոգրեր եւ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրին 100,000 դրամ: Գիտական ղեկավարի դերում հանդես եկած դասախոսների համար նախատեսված են հատուկ մրցանակներ:
Երկրորդ փուլի առաջին էտապին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնագետները կանցկացնեն դասընթաց «Ապահովագրական պրոդուկտների մշակում» թեմայով: Երկրորդ էտապը ենթադրում է անհատական ապահովագրական պրոդուկտի մշակում: Մրցույթի գլխավոր մրցանակ՝ եռօրյա այց Մոսկվա, որը նախատեսում է ստաժավորում եւ թրենինգ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում եւ մասնակցություն Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին: Երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական մրցանակ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդ տեղ՝ 200,000 դրամ, երրորդ տեղ՝ 100,000 դրամ:
«Կրթությունը այն ոլորտն է, որտեղ հարկավոր է գումար ներդնել: Կրթված երիտասարդությունն է այն գլխավոր ռեսուրսը, որը կարող է հանդիսանալ Հայաստանի ապագայի հենասյունը: Մենք հաճույքով տաղանդավոր ուսանողներին հնարավորություն կտանք այսօր արդեն գումար վաստակել հենց մտավոր աշխատությունների միջոցով: Այդ դեպքում դա չլինի նրանց համար ինչ-որ վերացական երեւույթ եւ կհանդիսանա հզոր խթան ուսման հանդեպ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելու համար: Եթե մեր նախագիծը նույնիսկ մեկ ուսանողին կօգնի փոխել իր վերաբերմումքը կյանքին, կներշնչի հավատք գիտելիքների ուժի, սեփական ուժերի նկատմամբ, ապա մենք կհամարենք մեր նախագիծը հաջողված: Յուրաքանչյուր հայ երիտասարդի հաջողությունը մեր Հայրենիքի հաջողությունն է: Մենք բոլորս պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կրթված եւ խելացի մարդիկ չլքեն երկիրը, այդ դեպքում կարելի է հանգիստ լինել ապագայի համար», - ասաց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:
Մրցույթին մասնակցելու ցանկացողները կարող են ծանոթանալ մանրամասներին www. RGS.am կորպորատիվ կայքում կամ զանգահարելով 59-10-10 հեռախոսահամարով