Երևանում կանցակցվի Սքվոշի Հայաստանի I առաջնությունը


Երևանում կանցակցվի Սքվոշի Հայաստանի I առաջնությունը

  • 24-05-2012 15:30:59   | Հայաստան  |  Սպորտ

Մայիսի 25-27-ը «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում (Արշակունյաց 61) կանցակցվի Սքվոշի Հայաստանի I առաջնությունը: 25 մայիսի, Տղաներ` 17 տարեկան եւ բարձր ժամը 14:00-15:00 մրցում են «B» խմբի խաղացողները, ժամը 15:30-16:30 մրցում են «C» խմբի խաղացողները, ժամը 17:00-18:00 մրցում են «D» խմբի խաղացողները, ժամը 18:30-19:30 մրցում են «A» խմբի խաղացողները 26 մայիսի, Տղաներ` մինչեւ 13 տարեկան ժամը 09:00-10:00` «A» խումբ, ժամը 10:00-10:30` «B» խումբ: Աղջիկներ` մինչեւ 17 տարեկան ժամը 10:30-11:00` «A» խումբ, ժամը 11:00-11:30` «B» խումբ: Տղաներ` 13-17 տարեկան ժամը 11:30-12:30` «A» խումբ, ժամը 12:30-13:30` «B» խումբ: 27 մայիսի` Եզրափակիչ խաղ, ժամը 15.00-17.00` Պարգեւատրում: Սքվոշը համարվում է ամենաառողջարար մարզաձեւը աշխարհում: Ընդամենը 30 րոպե խաղը սքվոշի կորտում ապահովում է սրտանոթային եւ շնչառական համակարգի մարզում: Սքվոշ խաղալու ընթացքում զարգանում է ուժը, ճկունությունը, մարզվում է կոորդինացումը: 30 րոպեի ընթացքում այրվում է 517 կալորիա: Սքվոշը ձեւավորվել է 5 տարբեր մարզաձեւերի հիման վրա: Սքվոշի արմատները տանում են դեպի 12-րդ դարի Ֆրանսիա, որտեղ այն համարվում էր ժամանցի միջոց: Սքվոշի զարգացման հաջորդ փուլը համարվում է նրա տարածումը Անգլիայում: Սքվոշը առողջ ապրելակերպի գրավական է: Այն ոչ միայն սպորտաձեւ է, այլեւ նոր ապրելակերպ, հիանալի եւ հասանելի ժամանցի մի նոր ձեւ, լավագույն միջոց ընտանիքի հետ ակտիվ հանգիստ վայելելու համար: Սքվոշը այնքան արագ ճանաչում գտավ աշխարհով մեկ, որ համոզված կարելի է ասել, որ այն շատ արագ կզարգանա նաեւ Հայաստանում: Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան ստեղծվել է 2011թ.-ի հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Այն հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) եւ Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Սքվոշի Հայկական Ֆեդերացիայի նախագահը հայտնի գործարար Միքայել Վարդանյանն է: Սքվոշի Հայաստանում առաջին եւ դեռ միակ կորտերը կառուցվել են 2011թ.-ին «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում, որը նաեւ հանդիսանում է ՍՀԱՖ-ի պաշտոնական գործընկերը: «Գրանդ Սպորտ»-ում նաեւ անցկացվել է սքվոշի բաց դաս, որին մասնակցել են սքվոշի բոլոր սիրահարները: Բաց դասը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ սքվոշ խաղի կանոններին եւ խաղալու տեխնիկային, ինչպես նաեւ հնարավորություն տվեց, Ավստրիայում վերապատրաստված սքվոշի մարզիչների օգնությամբ, նախապատրաստվել Սքվոշի Հայաստանի I առաջնությանը: Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի հետ համատեղ նախաձեռնել է Հայաստանում սքվոշի առաջին առաջնությունը` այն զարգացնելու եւ հայ մարզասերներին այս մարզաձեւին ծանոթացնելու նպատակով: Առաջնության արդյունքերին կարող եք ծանոթանալ www.grandsport.am եւ www.squash.am վեբ-կայքերից: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիր` 44-77-66, info@grandsport.am:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play