Տանգո` Արմեն Աշոտյանի հետ (Տեսանյութ)


Տանգո` Արմեն Աշոտյանի հետ (Տեսանյութ)

  • 25-05-2012 14:13:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ազգային օրացույցի չգրված տոներից մեկը: Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր տոն է` 2012 թվականի շրջանավարտների վերջին դասը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երեւանի թիվ 142 ավագ դպրոց: Շնորհավորելով շրջանավարտներին եւ մանկավարժներին տոնի առթիվ` նախարարը նշել է. «Վերջին դասը մեր ազգային օրացույցում չգրված տոներից մեկն է, բայց ամեն տարի այն զանգվածային տոնախմբության է վերածվում, քանի որ առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի: Այսօր շուրջ 40 հազար երիտասարդներ կթերթեն պատանեկության էջը եւ կմտնեն հասուն կյանք: Մենք կյանք են թողարկում հայ երիտասարդների հերթական սերունդ, որի ուսերին է հայոց պետականության, տնտեսության, մշակույթի, գիտության զարգացման բեռը եւ պարտավորությունը: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա ձեր փխրուն, բայց վաղն ավելի ամուր ուսերին ընկնող պետականաշինության բեռը կկատարեք պատվով, որ կարդարացնեք ձեր ծնողների ջանքերը եւ մանկավարժների հույսերը, որոնք տարիներ շարունակ ջրել են ձեզ` որպես ծառ, որը տարիներ հետո պետք է բերք տա: Ձեզ առաջին հերթին մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում, որպես մի լուսավոր, պայծառ կետ, որին կարելի է միշտ վերադառնալ, երբ ուզում ես քաղել մանկության օրերի կարոտախտը, պատանեկության պայծառ տարիները: Դարձեք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության եւ հասարակության համար, ձեզ անձնական երջանկություն եւ բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրիս հաջողությամբ եւ երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունը եւ բարեկեցությունը": Նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ այսօրվա շրջանավարտներից շատերը իրենց ուղին կշարունակեն բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությու ններում եւ նրանց հաջողություններ մաղթել քննությունների ընթացքում: "Այս տարիների ընթացքում պետությունը ձեզ համար փորձել է ապահովել որակյալ կրթությանը հարիր պայմաններ, հիմքեր ստեղծել մեծ կյանք մտնելու համար: Հուսով եմ, որ ձեզանից շատերը բռնել են լավ կրթություն ստանալու ճանապարհը եւ կյանքում իրենց բարեկեցության եւ հաջողության գաղտնիքը կապում են միայն որակյալ կրթության հետ",-նշել է նախարարը` շրջանավարտներին եւս մեկ անգամ հորդորելով զերծ մնալ „պատանեկան տոնը մեծերի խնջույքի վերածելու անհարկի դրսեւորումներից»: «Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Մեզ համար առաջին հերթին կարեւոր է ձեր անվտանգությունն ու առողջությունը: Հիշարժան եւ անմոռանալի օր ձեզ, սիրելի շրջանավարտներ»,-դիմելով աշակերտներին` նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակցել է նաեւ դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: Վերջում Աշոտյանը տանգո է պարել դպրոցի տնօրենի հետ։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ