Մոսկովյան «Մեծ սաղավարտ» ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչն զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը


Մոսկովյան «Մեծ սաղավարտ» ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչն զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը

  • 26-05-2012 21:39:38   | Ռուսաստան  |  Սպորտ

Մայիսի 26-27-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մուսկվայում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտավորել էր 57 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչին, ով 2 անընդմեջ հաղթանակ տոնելով մտել էր եզրափակիչ: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, եզրափակիչում, սակայն Ժ. Ստանկեւիչը հանդիպել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիսյի վարկանիշային աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինացի Կորինա Կապրիորուի հետ եւ պարտություն կրելով՝ բավարարվել 2-րդ մրցանակային տեղով: Նշվում է նաեւ, որ նույն վարկանիշային աղյուսակում Ժ. Ստանկեւիչն զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը:
Նոյյան տապան  -   Սպորտ