Դեսպան Եգանյանը հանդիպեց Կանադային Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղարի հետ
29-05-2012 14:31:21 | Կանադա | Քաղաքական
Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվեց հայ-կանադական ամուր բարեկամությունը եւ նպաստավոր հիմքերն երկկողմ առեւտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին: