Կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում Գյումրին է


Կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում Գյումրին է

  • 30-05-2012 17:29:07   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նոր հեռանկարներ`Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրիի մասնաճյուղի ուսանողների համար: 30-ը մայիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընդառաջ է գնում պահանջված կադրեր պատրաստելու ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ցանկությանը: Այս կամ այն բուհի գործունեության հաջողությունը բացահայտվում է պատրաստած մասնագետների հանդեպ դրսեւորվող պահանջարկով: Մրցունակ կադր համարվելու նշաձողը սահմանում է շուկան: Կրթության համակարգում ժամանակակից մեթոդների ներդրման ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է ոչ միայն բուհերի, այլեւ` գործատուների շահերից: Գյումրեցի ապագա տնտեսագետներին տրամադրված ժամանակակից տեխնիկան կարեւոր դեր կունենա նրանց մասնագիտական հեռանկարների առումով: ՏՏ ու համացանցի ընձեռած ահռելի տեղեկատվության առկայությունը մեթոդական հարուստ նյութ կապահովեն նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով եւ այլ սարքերով: Համալսարանում կգործի նաեւ Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարեւորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու եւ դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների: «Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարեւոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը եւ համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել եւ մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նորարարությունների կողմնակից ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում գնահատվում են կրթության որակը եւ շուկայի պահանջներից բխող մրցունակ կադրերի պատրաստումը: Այս բուհի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունն այդ տեսանկյունից հաջողված պետք է համարել:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play