Հովհաննես Հովհաննիսյան. «Կա այն մարդը, ով պատրաստ է հովանավորել Ստեփանակերտի Օպերային թատրոնի շինարարությունը»


Հովհաննես Հովհաննիսյան. «Կա այն մարդը, ով պատրաստ է հովանավորել Ստեփանակերտի Օպերային թատրոնի շինարարությունը»

  • 30-05-2012 18:17:41   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` Արցախում այսօր բնակվում են շատ տաղանդավոր երգիչներ, երաժիշտներ, ովքեր արժանի են իրենց սեփական օպերային թատրոնն ունենալուն: Պրոֆեսորի խոսքով` օպերային թատրոնը կկառուցվի Ստեփանակերտի դրամատիկ թատրոնի հիմքի վրա: Թատրոնում հնարավոր կլինի խաղալ եւ' օպերային, եւ' փոքր կամերային ներկայացումներ: ''Մենք խոսել ենք Արցախի ԱԺ նախագահի, պատգամավորների հետ, նրանք հայտնել են իրենց պատրաստակամությունը, բայց սա դեռ սկիզբն է'',- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կա այն մարդը, ով պատրաստ է հովանավորել այս շինարարությունը եւ ինքը ոչ թե լավատես է, այլ վստահ, որ շենքը կվերանորորգվի եւ կհարմարեցվի Օպերային թատրոնին: Աղբյուրը՝ mamul.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը