Շուշան Պետրոսյան. «Խորհրդարանում բազմաթիվ անելիքներ կան»


Շուշան Պետրոսյան. «Խորհրդարանում բազմաթիվ անելիքներ կան»

  • 30-05-2012 18:27:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շուշան Պետրոսյանը խոստանում է Ալեքսանյանից պարզել՝ Փակ շուկայի սեփականատերն է, թե՝ ոչ ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողության ժամանակ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին վրդովվեցրեց լրագրողի այն հարցը, թե չե՞ք կարծում, որ խորհրդարանը միայն քաղաքական գործիչների տեղն է։ «Դուք հիմա կարծում եք, որ հային վայել հարց ե՞ք տալիս: Խորհրդարանում բազմաթիվ անելիքներ կան: Ես փորձելու եմ, որպես մշակույթի գործիչ, խորհրդարան բերել մի մշակույթ, որի արդյունքում վիրավորական վեճեր չեն լինի, որտեղ մեկը մյուսի փոխարեն չի քվեարկի, որտեղ կլինեն հասուն բանավեճեր: Բազմաթիվ մարդիկ կան որոնք օրենքները լավ գիտեն: Հարց եմ տալիս` նրանք լա՞վ պատգամավոր են»,- պատասխանեց նա։ Շուշան Պետրոսյանը վստահեցրեց, որ չնայած իր զբաղվածությանը, ինքը հասցնելու է ներկա լինել ԱԺ նիստերին: Պատեհ առիթն օգտագործելով` լրագրողները փորձեցին իմանալ նաեւ Շուշան Պետրոսյանի տեսակետը` կապված փակ շուկայի հետ: Երգչուհին պնդեց, որ արտաքին տեսքը պետք է ամբողջովին պահպանվի. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Եթե մեկը մեկենաս է, շատ լավ է, բայց նա չպետք է իր կամքը թելադրի ճարտարապետներին: Շուկայի ճարտարապետական տեսքը պետք է մնա այնպես, ինչպես դա արվեց Աստաֆյան փողոցի շենքերի դեպքում, ինչպես դա արվեց «Նոյան տապան» գրախանութի հարեւանությամբ նախկինում գործող գրատան վերանորոգման դեպքում»: Ի դեպ` Շուշան Պետրոսյանը նշեց, որ տարբեր կարծիքներ են հնչում Փակ շուկայի սեփականատիրոջ հետ կապված եւ ինքը հիմա չգիտի` իրականում Սամվել Ալեքսանյա՞նն է սեփականատերը, թե ոչ. Երգչուհին խոստացավ անձամբ այդ մասին հարցնել Սամվել Ալեքսանյանին մանդատը ստանալուց հետո, սակայն վերջինս կայծակնային արագությամբ հեռացավ ԿԸՀ-ից»: HayNews.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը