Տեղեկատվական-կրթական սեմինարներ՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում


Տեղեկատվական-կրթական սեմինարներ՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում

  • 01-06-2012 16:37:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, ?ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի? ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է ?Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում? ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը եւ կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում: Միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների շրջանում ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում կազմակերպվում են տեղեկատվական-կրթական սեմինարներ, անհատական զրույցներ: Սեմինարներին եւ անհատական զրույցներին կմասնակցեն ընդհանուր առմամբ 29250 աշխատանքային միգրանտ կամ նրանց ընտանիքների անդամներ: Միգրանտներին կամ նրանց ընտանիքների անդամներին տրվում են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման, հետազոտման միջոցների, վարակման եւ հետազոտման ժամկետների վերաբերյալ գիտելիքներ։ Միջոցառումների շրջանակներում հունիս ամսվա ընթացքում նախատեսվում է նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական-կրթական բուկլետների տարածում Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում, ինչպես նաեւ` ՀՀ սահմանային անցակետերում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play