Գիշերային մարտում վիրավորված 6 հայ զինծառայողների անուններն արդեն հայտնի են


 

Գիշերային մարտում վիրավորված 6 հայ զինծառայողների անուններն արդեն հայտնի են

  • 04-06-2012 15:05:03   |   |  Քաղաքական

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները: Նրանք են՝ Մուշեղ Նուրբեկյանը (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.), Իգիթ Հովհաննիսյանը (ծնված՝ 1992թ., Հրազդանի զ/կ), Սեդրակ Շահբազյանը (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ), Արտակ Մնացականյանը (1992թ., Տաշիրի զ/կ), Կորյուն Իրիցյանը (1992թ., Էջմիածնի զ/կ), Մաքսիմ Մելքոնյանը (1993թ., Գյումրու զ/կ)։ Ինչպես հաղորդում է zazm.info-ն, վիրավոր զինծառայողների առողջական վիճակից մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ էր մղվել: Ցավոք, ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել էին ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական