Ձուկը՝ երեխայի թոքերում


Ձուկը՝ երեխայի թոքերում

  • 04-06-2012 17:29:19   | Հնդկաստան  |  Միջազգային

12-ամյա հնդիկ Անիլ Բրիլան գետում խաղալու ժամանակ կենդանի ձուկ կուլ է տվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ձուկը ստամոքսի փոխարեն ընկել է նրա թոքերի մեջ: Ձկան անընդհատ շարժվելու հետեւանքով երեխան սկսել է դժվար շնչել: Բժիշկները զարմացել էին` երեխայի մարմնում հայտնաբերելով կենդանի ձուկ: Նրանց խոսքով` ձկան երկարությունը հասնել է 11 սանտիմետրի: Բժիշկներն անմիջապես վիրահատել են տղային եւ փրկել նրա կյանքը: Տեղեկություններ կան այն մասին, որ երեխան սովորություն ուներ կենդանի ձուկ կուլ տալ:
Նոյյան տապան  -   Միջազգային