Մանդատներն անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին


 

Մանդատներն անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին

  • 04-06-2012 17:59:52   | Հայաստան  |  Քաղաքական

«Եթե իշխանությունն այդ մանդատների հետ միասին նաեւ քաղաքապետի պաշտոնն առաջարկի՝ կարող է: Մնացած բոլոր դեպքերում՝ ոչ»,- այսպես կեսկատակ արձագանքեց Aravot.am-ի հարցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը՝ կուսակցությունում քննարկում եղե՞լ է, պատրաստվո՞ւմ եք վերցնել Երեւանի ավագանիում մանդատները եւ մասնակցել նիստերին: Խնդիրն այն է, որ երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք հրաժարվեցին ավագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր ՀԱԿ-ից հեռացել են: Կոնգրեսում, սակայն, նույնպես չի քննարկվել թե, ի վերջո, վերցնում ե՞ն Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցո՞ւմ են ավագանու նիստերին, թե՞ ոչ: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Քաղաքական