Բակո Սահակյանի այցը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ
04-06-2012 18:17:24 | | Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:
Այնուհետեւ Նախագահն ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործվել նաեւ այլ բնակավայրերում:
Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: