Ավտոպատահար մահվան ելքով. Սոֆի Դևոյանի վարորդը մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ավտոպատահար մահվան ելքով. Սոֆի Դևոյանի վարորդը մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-06-2012 17:33:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից նշված դատարան էր տեղափոխվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան՝ որպեսզի 46-ամյա Հմայակ Միքայելյանի նկատմամբ դատարանը կայացնի երկամսյա խափանման միջոց՝ կալանք: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը անցկանելով եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը: Այս մասին գրում է tert.am-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ով նաեւ տեղեկացնում է, որ Հմայակ Միքայելյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երեւանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարեւանությամբ «Մերսեդես Ցե 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երեւանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 3-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։ Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել էին, որ «Մերսեդեսը» պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դեւոյանին։ Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը, ով ըստ Գագիկ Շամշյանի 46-ամյա Հմայակ Միքայելյանն է, դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Սակայն, վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը եւ Ոստիկանությոան Էրեբունու, ինչպես նաեւ Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա նկատել էին նրան։ Ոստիկանների հարցին ի պատասխան՝ «Մերսեդեսի» վարորդը հայտնել է, որ ինքը նշված վթարի հետ կապ չունի, իսկ իր մարմնի վրա եղած հետքերը Նոր Նորքում տեղի ունեցած ինչ–որ ծեծկռտուքի արդյունք է։ Սակայն պարզվել էր, որ նա փորձում էր ոստիկաններին մոլորեցնել։ Եվ երբ նրան ոստիկանները փորձել էին նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, ըստ հավաքվածների, նա «դեբոշ էր սարքել»։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ ավելի ուշ վթարի վայր էին ժամանել Սոֆի Դեւոյանի ամուսինն ու որդին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Դեւոյանի որդին պատմել էր, որ «Մերսեդեսը» գալիս էր իրենց հետեւից, որպեսզի իրենց տեղափոխեր «Զվարթնոց» օդանավակայան։ Հիվանդանոց տեղափոխվածներն էին Քաջարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գեւորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը եւ 30-ամյա Հրայր Սիմոնյանը։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր Սամվել Առաքելյանը։ «Մերսեդեսի»– ի վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության, եւ պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ վիճակում։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել ՃՈ աշխատակիցներ Վ. Գաբրիելյանն ու Ա. Քալաշյանը եւ տեղում եղած քաղաքացիները։ Հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր էին ժամանել նաեւ 1-03 շտապբուժօգնության 3 բրիգադ։ Գ. Շամշյանի տեղեկություններով «ՎԱԶ 2121»–ը վարել էր Արա Գեւորգյանը, իսկ Ս., Ա. եւ Է. Աբրահամյանները եղբայրներ են։ Աղբյուրը՝ asekose.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը