92 ուսանող ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրում


92 ուսանող ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրում

  • 07-06-2012 12:28:05   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սինոփսիսի եւ Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) համատեղ կրթական ծրագիրը տալիս է առաջադեմ ճարտարագետների իր հինգերորդ շրջանավարտությունը Արդեն 92 ուսանող ավարտել են իրենց ուսումնառությունը Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով եւ պատրաստ են համալրել Ռուսաստանի կիսահաղորդչային ոլորտի աշխատուժի շուկան Մոսկվա, Ռուսաստան, հունիսի 7, 2012 -- Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը եւ Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ) այսօր հայտարարեցին, որ եւս 18 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումնառությունը Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով եւ պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան: 2006 թ.-ին հիմնադրված ծրագրի նպատակն է պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի նրանք օգնեն առաջնորդելու Ռուսաստանը դեպի բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ: Երկամյա մագիստրոսական ծրագիրը հիմնված է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի եւ Սինոփսիսի համալսարանական ծրագրի շրջանակներում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից տրամադրված գերմեծ ինտեգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ուսումնական ծրագրի վրա: Մինչ օրս 92 ուսանող հաջողությամբ ավարտել է Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի համատեղ ծրագիրը: ԲՈՒՀ-արտադրության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Ռուսաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ եւ ունակություններ ունեն: Համապատասխանելով ամենաբարձր միջազգային ճարտարագիտական չափանիշներին, բոլոր շրջանավարտներն արդեն աշխատում են կիսահաղորդչային առաջատար ընկերություններում: Նրանք Միկրոնի, Անգսթրեմի, Ռուսաստանի գիտության ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նախագծման խնդիրների ինստիտուտի, NI ELVIS-ի եւ Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացումը խթանող կիսահաղորդչային այլ ընկերությունների առաջատար մասնագետներ են: Ինտեգրալ սխմաների նախագծման համար հատուկ համապատասխանեցված ուսումնական պլանը համատեղ մագիստրոսական ծրագրի հիմքն է: Դասավանդումն իրականացվում է Սինոփսիսի մասնագետների եւ ՄԷՏԻ-ի դասախոսների հետ համատեղ: Ամեն տարի 20-ական ուսանողներ ընդունվում են սովորելու երկամյա ուսումնական ծրագրով: Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր ուսանողի հասանելի են էլեկտրոնային ավտոմատացված նախագծման նորագույն ծրագրային գործիքային միջոցները: Ի լրումն, Սինոփսիսը նաեւ տրամադրում է 90 նանոմետր եւ 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթներ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գերժամանակակից նախագծեր ուսումնական միջավայրում: «Մենք ուրախ ենք Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի կրթական ծրագրի 5-րդ հաջող շրջանավարտությունը հաջող է», - ասում ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, տ.գ.տ. պրոֆեսոր, պրն. Յուրի Ա. Չապլիգինը: «Սինոփսիսի հետ մեր երկարաժամկետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում համալսարանին եւ ուսանողներին: Մենք բարձր ենք գնահատում Սինոփսիսի ներդումը Ռուսաստանում էլեկտրոնային արդյունաբերության համար բարձրորակ ճարտարագետների ուսուցման գործում»: «ՄԷՏԻ-ի վերանվանումը Ռուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի այդ հաստատության կրթության որակի եւս մեկ ապացույց է», - ասում է Սինոփսիս ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, ՄԷՏԻ պատվավոր պրոֆեսոր, պրն. Ռիչ Գոլդմանը: «Սինոփսիսը տրամադրում է ծրագրային փաթեթներ եւ ուսումնական ձեռնարկներ, որոնք օգնում են ՄԷՏԻ-ին նման բարձր մակարդակի հասնել, եւ մենք սրտանց ուրախ ենք տեսնել, որ մեր համատեղ շրջանավարտներն արդեն նպաստում են Ռուսաստանի կիսահաղորդչային արդյունաբերության վերածննդին»: «Ես ուրախ եմ եւս մեկ հաջող շրջանավարտության կապակցությամբ», - ասում է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՄԷՏԻ-ի պատվավոր պրոֆեսոր, տ.գ.դ. պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը: «Հաշվի առնելով այս շատ տեխնիկական ոլորտում զարգացման արագ տեմպերը, մենք շարունակում ենք ընդլայնել կրթական ծրագրի բովանդակությունը՝ ապահովելու համար ավելի փորձառու եւ բանիմաց շրջանավարտներ հաջորդ տարիներում»: «Երկամյա մագիստրոսական ծրագիրի ընթացքում ես ստացել եմ արժեքավոր փորձ ու գործնական հմտություններ թվային նախագծման երթուղու, թվային եւ անալոգային ինտեգրալ սխեմաների նախագծման, նախագծման ավտոմատացման եւ շատ այլ ոլորտներում», - ասել է Սինոփսիսի-ՄԷՏԻ համատեղ կրթական ծրագրի 2012 շրջանավարտ Պիրյուտինա Գալինան: Նա ավելացնում է. «Ծրագրի շատ դասընթացների ընթացքում Սինոփսիսի նորագույն եւ առաջադեմ ԷՆԱ գործիքների կիրառման հնարավորությունը նպաստում էր տեսական գիտելիքների յուրացմանը եւ աշխատանքում այդքան անհրաժեշտ գործնական հմտությունների ցուցադրմանը եւ ձեռք բերմանը»: Սինոփսիսի համալսարանական ծրագրի մասին Սինոփսիսի Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը սկսած 1986 թվականից ուսուցման եվ գիտական աշխատանքների համար մատակարարում է գործիքներ եվ միջոցներ: Սինոփսիսի Համալսարանական Ծրագիրն ամբողջ աշխարհում ներառում է Սինոփսիսի գործիքներով ապահովված ավելի քան 450 ինստիտուտների հազարավոր ուսանողների եվ պրոֆեսորների: Համալսարանի դասախոսական կազմի նպատակն է պատրաստել ապագա աշխատուժ: Սինոփսիսի Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը մատչելի է դարձնում Սինոփսիսի լավագույն ծրագրային միջոցները՝ տրամադրելով անվճար ուսուցում եվ ուսումնական ծրագրի զարգացման օգնություն: Առավել հավանական է, որ ուսանողները, փորձ ձեռք բերելով Սինոփսիսի առաջատար ծրագրային գործիքների միջոցով, կկարողանան կիսահաղորդչային տեխնոլոգիայի արագ փոփոխվող աշխարհում աշխատել որպես բարձր արտադրողականություն ունեցող մասնագետներ: Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ-ի) մասին Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանը (ՄԷՏԻ, նախկինում Մոսկվայի Էլեկտրոնային տեխնոլոգիայի ինստիտուտը) հիմնադրվել է 1965 թվականին: Այն տեղակայված է Զելենոգրադում: ՄԷՏԻ-ի առաջնակարգ ուսուցումն իրականացվում է բարձրակարգ աշխատակազմի օգնությամբ, որն ընդգրկում է 100 գիտությունների դոկտորների, ավելի քան 300 թեկնածուների եւ ունի սեփական կրթական ծրագիր եւ ժամանակակից ուսումնական մեթոդներ: Կրթական ծրագիրն ապահովում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտության ֆունդամենտալ ուսուցում, ինչպես նաեւ օտար լեզվի, շուկայագիտության, մենեջմենթի դասընթացներ եւ խորը մասնագիտական կրթություն: ՄԷՏԻ-ն համագործակցում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի առաջատար համալսարանների հետ, մասնակցում է բակալավրական, մագիստրոսական եւ պրոֆեսորական փոխանակման ծրագրերի: Առկա ուսուցման ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն անում են ՄԷՏԻ-ի լաբորատորիաներում եւ Մոսկվայի ու Զելենոգրադի ընկերություններում: Էլիտար մասնագիտական ուսուցման ծրագիրն իրականացվում է ՄԷՏԻ-ի եւ էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար մի շարք օտարերկրյա ընկերությունների՝ Սինոփսիսի, Քադենսի, Սիսկոյի, Մայքրոսոֆթի, Ֆրիսքեյլ Սեմիքոնդաքթորի, ՓիԹիՍիի, Մենթոր Գրաֆիքսի եւ ուրիշների հետ համատեղ: Սինոփսիս ընկերության եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին Սինոփսիս ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) ոլորտի համաշխարհային առաջատարն է, որը համաշխարհային էլեկտրոնային շուկային մատակարարում է կիսահաղորդչային նախագծման, ստուգման եւ արտադրության համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ, մտավոր սեփականություն եւ ծառայություններ: Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է 2004թ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչելուց հետո: Այդ ժամանակվանից սկսած՝ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարեւորագույն մասնաճյուղերց մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, եւ այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում եւ առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսրանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Ռուս Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը հաստատուն է պահում հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին եւ աշակերտներին տրվող ՀՀ նախագահի ամենամյա պարգեւների մրցանակաբաշխությունը, երիտասարդ մասնագետների եւ ուսանողների միջեւ կազմակերպվող մրցույթները, եւ հասարակության ավելի լայն շրջանակներ է ներգրավում բարեգործության եւ կամավորական աշխատանքների միջոցով: Սինոփսիս Արմենիա ընկերությունը տեղակայված է Երեւանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում եւ ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play