ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգումում


 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Սանկտ Պետերբուրգումում

  • 08-06-2012 13:22:15   | Ռուսաստան  |  Քաղաքական
 ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Սանկտ Պետերբուրգում Այսօր`ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, ինչպես նաեւ սեպտեմբերի վերջին Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցին վերաբերող հարցեր: Ըստ ԱԱԽ մամուլի ծառայության մամլո հաղորդագրության, հՀամաժողովի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում` Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուեւի, Լյուքսեմբուրգի Ազգային անվտանգության եւ պաշտպանության գերագույն հանձնակատար Ռոլանդ Բոմբարդելլայի, Ռումինիայի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Յուլիան Ֆոտայի, Ավստրիայի անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Գերհարդ Յանդլի եւ Ալժիրի Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Ռեզագ Բառայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման եւ անվտանգության ոլորտում միջազգային փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական