Վերահրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխարհաբար թարգմանությունը


Վերահրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխարհաբար թարգմանությունը

  • 08-06-2012 17:33:56   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը: «Մատյան ողբերգության» քերթվածը ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ եւ ՂԳ գլուխները, ինչպես նաեւ ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը: Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաեւ բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր