Ռւսաստանի արտգործնախարարն այսօր կժամանի Իրան


Ռւսաստանի արտգործնախարարն այսօր կժամանի Իրան

  • 13-06-2012 13:33:08   | Իրան  |  Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր կժամանի Իրան` քննարկելու միջազգային մի շարք խնդիրներ: Հինգ օրից Մոսկվայում կկայանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների հերթական փուլը: «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է նաեւ, որ Լավրովի այցի ընթացքում կքննարկվի նաեւ սիրիական խնդիրը: Իրանը համարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամենամոտ դաշնակիցը, Ռուսաստանը եւս բազմիցս դեմ է արտահայտվել պաշտոնական Դամասկոսի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու` Արեւմուտքի առաջարկներին:
Նոյյան տապան  -   Միջազգային