Սուրեն Զոլյան. Հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու...


 

Սուրեն Զոլյան. Հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու...

  • 13-06-2012 15:05:03   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ ԿԳ նախարարը իբր թե կատարված կարգապահական զանցանքների հիմքով, արձակել է երկու հրաման` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին կարգապահական տույժի ենթարկելու եւ ապա նրան ռեկտորի պարտականություններից ազատելու վերաբերյալ, ընդ որում երկու անգամ էլ խախտվել է գործող օրենսդրությունը: Այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում խոսեց ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի որպես փորձագետ 3 օրով մեկնել եմ Ստրասբուրգ եւ կատարել եմ իմ աշխատանքը եւ դրա համար նախարարի կողմից ստացել եմ նկատողություն: «Նրա խոսքով՝ ես խախտել եմ օրենքը: Իմ կարծիքով, այստեղ ոչ թե օրենքն է գործում, այլ նախարարի կամքը: Կարծես նախարարը ճնշում է Հայաստանից ներկայացված փորձագետին: Համալսարանի ռեկտորը ընտրվում է Բուհի խորհրդի կողմից, հաստատվում է կառավարության որոշմամբ, իսկ նախարարը միայն պայմանագիր է ստորագրում, հետեւաբար այդ նույն խորհուրդն էլ պետք է հեռացնի պաշտոնից: Մինչդեռ հիմա բավականին լուրջ խախտում է գրանցվում»: Հունիսի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի վաղվա նիստից, նախկին ռեկտորը պատասխանեց. «Մի հանցանք կատարելով մնացածները ինքնստինքյան գալիս են, իմ կարծիքով հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու, եւ ռեկտորի ընտրությունն էլ անօրինական մի շղթա է: Դատական իշխանությունը չպետք է ուղղորդված գործի, քանի որ այն անկախ իշխանություն է: Մինչ նիստի ընթացքը ավելի կարեւոր էր, քան արդյունքը, որովհետեւ Հայաստանը տեսավ, թե ինչ է իրականում կատարվում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն