Տոն՝ արվամոլների եւ լեսբուհիների պատվին


Տոն՝ արվամոլների եւ լեսբուհիների պատվին

  • 15-06-2012 13:13:39   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պենտագոնը պատմության մեջ առաջին անգամ տոն կկազմակերպի համասեռամոլների պատվին Պենտագոնն իր պատմության մեջ առաջին անգամ այս ամսին տոն կկազմակերպի արվամոլների եւ լեսբուհիների պատվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հունիսի 14-ին հաղորդել Է Hill թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Էյլին Լայնեզին: Լայնեզի խոսքով՝ միջոցառման մանրամասներն առայժմ մշակվում են, բայց արդեն հայտնի Է, որ այն տեղի կունենա այսպես կոչված «ԼԱԲՏ-ի (լեսբուհիների, արվամոլների, բի- եւ տրանսսեքսուալների) միամսյակի» շրջանակներում եւ կազմակերպված կլինի զինված ուժերում ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների ծառայության սահմանափակումների վերացման առաջին տարեդարձի առթիվ: Հունիսին ԱՄՆ-ի շատ քաղաքներում տեղի են ունենում գեյ-շքերթներ, շատ ռեստորաններ եւ ակումբներ զարդարված են բազմագույն դրոշներով, իսկ քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով հանդես են գալիս համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը