Հայաստանում է գտնվում այկիկայի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սեւ գոտի 7-րդ դան սենսեյ Շիգեռու Սուգավարան


Հայաստանում է գտնվում այկիկայի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սեւ գոտի 7-րդ դան սենսեյ Շիգեռու Սուգավարան

  • 18-06-2012 22:18:51   | Հայաստան  |  Սպորտ



Հայաստանում է գտնվում այկիկայի (այկիդոյի) միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սեւ գոտի 7-րդ դան սենսեյ Շիգեռու Սուգավարան: Նա ներկա է գտնվելու Երեւանում հունիսի 20-ին անցկացվելիք այկիդոյի 2-րդ միջազգային փառատոնին: Հունիսի 18-ին "Նոյյան Տապանում" անցկացված մամուլի ասուլիսին Շիգեռու Սուգավարան նշեց, որ այդքան Էլ տեղյակ չԷ Հայաստանի այկիդոյի վարպետների մակարդակից, սակայն այժմ առիթ ունի լինելու Հայաստանում եւ ծանոթանալու մեր երկրում ճապոնական այս մարտարվեստի զարգացմանը : Վրաստանի այկիդոյի ֆեդերացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Սիմոն Դարախվելիձեն ցանկացած երկրի համար մեծ պատիվ է համարում Սուգավարայի նման պաշտոնյայի այցը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի եւ Վրաստանի այկիդոյի ֆեդերացիաները սերտ համագործակցում են եւ Հայաստանում այժմ այկիդոյին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան Վրաստանում: Հայաստանի այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ, Հայաստանում այժմ 150 մարդ է զբաղվում այկիդոյով: Ըստ նրա, ի տարբերություն բոլոր այլ մարտարվեստների, այկիդոյում մրցումներ չեն անցկացվում, քանի որ այն ոչ թե մարզաձեւ է, այլ մարտարվեստ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play