Արմեն Աշոտյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ


Արմեն Աշոտյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

  • 19-06-2012 17:00:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար եւ վստահեցրել, որ այն կունենա շարունակություն: "Մենք համոզված ենք, որ քաղաքական եւ հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկա պես միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարեւոր գործընկերներից է",- շեշտել է նախարար Արմեն Աշոտյանը: Դեսպան Շմիդթը իր հերթին կարեւորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարեփոխումների քաղաքականությունը՝ միտված եվրոպական, այդ թվում նաեւ Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարեւորել է հատկապես Հայաստանի եւ Գերմանիայի բու հերի միջեւ համագործակցության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյաննը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ