Ամառային ճամբարներ՝ կարիքավոր երեխաների համար


Ամառային ճամբարներ՝ կարիքավոր երեխաների համար

  • 20-06-2012 16:43:37   | Հայաստան  |  Բարեգործություն

Ընդամենը մի քանի օրից՝ հուլիս 1-ին, կմեկնարկեն Վորլդ Վիժնի ամառային ճամբարները, որին սրտատրոփ սպասում են 2,800 երեխա Հայաստանի հեռավոր համայնքներից: Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունն այս տարի եւս նվիրելու է ժպիտներ այս երեխաներին Հայաստանի վեց մարզերի կարիքավոր համայնքներից՝ տալով նրանց հնարավորություն իրենց ամառային հանգիստն ու ուրախ ժամանցը կազմակերպել մանկական ճամբարներում: Այս տարի Վորլդ Վիժնը փորձեց ավելացնել ճամբար այցելող երեխաների թիվը՝ նախորդ 12 տարվա համեմատ: Այդ հարցում Վորլդ Վիժնին աջակցեց ՔՐՈՆԻՄԵՏ Բարեգործական հիմնադրամը, որ Վորլդ Վիժնին տրամադրեց 30,000 ԱՄՆ դոլար: Տրամադրված գումարը թույլ կտա ճամբարում հյուրընկալել եւս 325 երեխայի՝ 200-ը Սիսիանի, 125-ը Ալավերդիի տարածաշրջանից: Բացի այդ, Վորլդ Վիժնն այս տարի առաջին անգամ Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպեց Բարեգործական գալա ընթրիք եւ աճուրդ՝ «Նվիրե՛նք ժպիտ երեխաներին» խորագրով: Երեկոյի ընթացքում 160 հյուրերի կողմից ճամբարներին նվիրաբերվեց 8,500 ԱՄՆ դոլար, ինչը թույլ կտա հյուրընկալելու եւս 75 երեխայի: Արդեն տասներկու տարի է, ինչ բազմաթիվ զարգացման ծրագրերի հետ մեկտեղ Վորլդ Վիժնը կազմակերպում է ամառային ճամբարներ երեխաների համար. 20,000 երեխա Գյումրիից, Տավուշից, Ստեփանավանից, Ալավերդիից, Ապարանից, Վարդենիսից, Գավառից, Սիսիանից, Կապանից եւ Թալինից արդեն մասնակցել են ճամբարներին: Այս երեխաների համար ամառը դարձել է ուրախ ժամանց. նրանք վայելել են առողջ սնունդ, մասնակցել են զվարճալի խաղերի, ինտելեկտուալ եւ սպորտային մրցույթների: Ամառային ճամբարների անբաժանելի մասն են կազմել նաեւ քրիստոնեական դաստիարակությանն ուղղված դասերը, որ անցկացրել են Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները: Լրացուցիչ տեղեկությունների եւ/կամ ամառային ճամբար այցելելու եւ լուսաբանելու համար խնդրում ենք զանգահարել Վորլդ Վիժն Հայաստանի Հանրային կապերի բաժին՝ 749118 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play