Պրահայում տեղի է ունեցել հանդիպում Երվանդ Զորյանի հետ<br />


Պրահայում տեղի է ունեցել հանդիպում Երվանդ Զորյանի հետ

  • 26-05-2010 19:19:00   | Չեխիա  |  Հասարակություն
ՊՐԱՀԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օրերս Պրահայում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիրտուալ քոլեջի տնօրեն Երվանդ Զորյանի հանդիպումը Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ,- հաղորդում է «Օրեր» եվրոպական ամսագրի լրատուն: Պարոն Զորյանը ներկաներին ծանոթացրել է Վիրտուալ քոլեջի գրեթե մեկ տարվա աշխատանքներին, չեխահայության այդ ծրագրերին մասնակցելու հնարավորություններին, ինչպես նաեւ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվ համագործակցել ՀԲԸՄ կրթական ծրագրերի շրջանակում:
Նոյյան տապան  -   Հասարակություն