Դավիթ Աբրահամյան. «Անշուշտ, ձգտում եմ հաղթանակի»


Դավիթ Աբրահամյան. «Անշուշտ, ձգտում եմ հաղթանակի»

  • 28-06-2012 15:15:16   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանում առաջին անգամ կայացել է սքվոշ մարզաձեւի առաջնություն, որտեղ 13-17 տարեկան տղաների խմբում առաջին տեղը զբաղեցրել է Դավիթ Աբրահամյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովհաննես Գրիգորյանը, երրորդը` Սիմոն Մանուկյանը: Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Միքայել Վարդանյանը հաղթողներին շնորհել է Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի անդամակցության քարտեր, իսկ I պատվավոր տեղը զբաղեցրած մարզիկները "Գրանդ սպորտ" մարզահամալիրի տնօրինության կողմից ստացել են սքվոշի ձեռնաթիակներ: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2011թ. հուլիսին` սքվոշը Հայաստանում զարգացնելու եւ խթանելու նպատակով: Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) եւ Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Ի դեպ, Դավիթ Աբրահամյանը Գերմանիան ներկայացնող հայ պորֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբոր որդին է: Դավիթ Աբրահամյանն ասում է, որ հաղթանակը մագնիսի պես է, ձգում է: "Պատրաստվում եմ հաջորդ առաջնությանը, անշուշտ, ձգտում եմ հաղթանակի",- եզրափակեց Դավիթ Աբրահամյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play