Համախմբված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության կարծիքը
29-06-2012 14:25:51 | Հայաստան | Տնտեսություն
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել են եւ հաստատվել են հրապարակման 2012թ. հունիսի 28-ին :
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է աշխարհի խոշորագույն հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների քառյակի՝ «Big Four»-ի մեջ ընդգրկված «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության դուստր կազմակերպության՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից:
Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը: