Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել


Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել

  • 16-05-2011 16:07:21   | Հայաստան  |  Իրավունք
Մայիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` հայտնելով, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել` ,Նուբարաշենե ՔԿՀ-ում անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, Ժառանգությունե խմբակցության անդադմ Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:
Նոյյան տապան  -   Իրավունք