Փոխգնդապետի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել


Փոխգնդապետի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել

  • 03-07-2012 12:24:15   | Հայաստան  |  Իրավունք

ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը հուլիսի 3-ի առավոտյան տվյալներով առայժմ ձերբակալված է եւ նրա դեմ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը նա մուտք էր գործել Երեւանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով, եւ սպառնացել պայթեցնել այն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնել, պահելը, փոխադրելը կամ կրելը: Փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալված եւ գտնվում է ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում։ «ՓԱՍՏԻՆՖՈ»
Նոյյան տապան  -   Իրավունք