Համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում


Համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում

  • 03-07-2012 17:00:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում համակարգչային լսարան եւ Wi-Fi հանգույցներ ստեղծելու մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով: «Home-Zone Turbo» փաթեթով գործող եւս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Գիտակրթական միջազգային կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաեւ մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում: Բարձրագույն կրթական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաեւ համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների եւ դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցը: Այսպես, օրինակ, գերարագ Wi-Fi կապը թույլ կտա դիտել հանրահայտ դասախոսների արտասահմանում կարդացված դասախոսությունները, ինչպես նաեւ շփվել արտասահմանցի ուսանողների եւ գործընկերների հետ` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի: «Մեր ցանկությունն է Հայաստանի բուհերը տեսնել աշխարհի համալսարանների հետ հավասար քայլելիս: Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց: Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Անկյունների ստեղծման շնորհիվ բուհերի ֆակուլտետների միջեւ եւ արտաքին աշխարհի հետ հնարավոր է դառնում ապահովել անխափան եւ արագ կապ: Wi-Fi անկյունները թույլ կտան տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին օգտվել ցանցի ընձեռած լայն հնարավորություններից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play