Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագիրը


Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագիրը

  • 04-07-2012 20:29:17   | Հայաստան  |  Մշակույթ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է նոր կրթական ծրագիր Հուլիս 07, 2012 2012թ. հուլիսի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Արվեստի ընտանիքե ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր մրցութային օրվա համար նախատեսված է նվազագույնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք (մասնակից երեխաների տարիքը 12-ից բարձր): Օրվա ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում էքսկուրսավարի ուղեկցությամբ ընտանիքները շրջայց կունենան համապատասխան սրահում եւ կծանոթանան ցուցադրության մանրամասներին: Ծրագրի երկրորդ մասում կենտրոնի Ստեղծագործական սրահում տեղի կունենա մրցույթը: Մասնակիցներին կտրվեն հարցեր, իսկ ճիշտ պատասխանի համար՝ միավորներ: Առավելագույն միավորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, կստանա համապատասխան մրցանակ եւ կապահովի իր մասնակցությունը խաղի վերջին փուլում: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ: Մրցաշարի վերջին փուլում հաղթող ընտանիքին սպասվում է մեծ անակնկալ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտ: Ծրագիրը հրաշալի առիթ է ընտանիքների համար՝ արվեստի միջոցով փոխհաղորդակցման, նոր գիտելիքներ ստանալու եւ պարզապես հաճելի ժամանցի: Ծրագիրն անց է կացվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամեն շաբաթ օր: Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:
Նոյյան տապան  -   Մշակույթ