Ռալֆ Յիրիկյան. «Միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարևոր խոսքը»


 

Ռալֆ Յիրիկյան. «Միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարևոր խոսքը»

  • 09-07-2012 12:46:51   | Հայաստան  |  Մշակույթ

Համաշխարհային կինոարվեստի շունչը` քաղաքամայր Երեւանում Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մեկնարկել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» կինոփառատունը: Այն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ եւ հաճելի ժամանց…. «Ոսկե ծիրանը» կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Մասնակից երկրների աշխարհագրությունը եւ մշակույթների բազմազանություն խոստացող փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանում 9-րդ անգամ: Խորհրդանշական է, որ Երեւանի միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվում է Համո Բեկնազարյանի` «Շոր եւ Շորշոր» կատակերգությամբ, որը հանդիսատեսին առաջարկվում է գրական ստեղծագործության էկրանավորմամբ: Ցուցադրությունը կընթանա Վահագն Հայրապետյանի եւ նրա խմբի կենդանի ջազային ձեւավորմամբ, ինչը մշակվել է հատուկ այս առիթով: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում նորություն է «Գիրք եւ կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նախատեսված է նաեւ ԱՊՀ երկրների կինոծրագիրը: «Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է եւ մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղը աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու ու դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարեւոր խոսքը պատվով հրամցնելու եւ մեր երկրի վարկանիշը արժանի հարթակում ներկայացնելու դերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կինոփառատոնն ամփոփվելու է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» («Amour») ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ նկարահանված ֆիլմը կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուել Ռիվայի եւ Իզաբել Յուպերի խաղով: Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է կինոարվեստն իր ամբողջ գեղեցկությամբ երիտասարդությանը փոխանցելու կազմակերպիչների ջանքերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ