Տիգրան Դավթյան. Կառավարությունն առաջիկա տարիներին խնդիր
ունի կտրուկ նվազեցնել դեֆիցիտի մակարդակը
19-05-2010 21:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի
Հայաստանն ունի բավականին բարձր բյուջեի դեֆիցիտ, որը կազմում է
ՀՆԱ 6 տոկոսը` 193 մլրդ դրամի չափով: Այս մասին Ազգային
ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին մայիսի 19-ին հայտնեց
Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ընդգծելով, որ
առաջիկա տարիներին խնդիր կա կտրուկ նվազեցնել դեֆիցիտի մակարդակը,
որովհետեւ բյուջեի դեֆիցիտը նաեւ գնաճի ձեւավորման կարեւորագույն
կոմպոնենտներից մեկն է:
Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական վարկերի խնդրին.
ըստ նրա, ճգնաժամային 2009թ. տրամադրվել է մոտ 72 հազար
գյուղատնտեսական վարկ: Դրանցից գյուղացիների համար խնդիրներ են
առաջացել ընդամենը 360-ի դեպքում, ինչը, ըստ նախարարի, ամբողջ
ծավալի մեջ կազմում է 0,5 տոկոսը: