«King Delux»ընկերությունը չի պատրաստվում ներել« Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«King Delux»ընկերությունը չի պատրաստվում ներել« Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-07-2012 13:23:44   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն



Հուլիսի 11-ին «King Delux» ընկերությանը պատկանող Չարենցավան-Երեւան եւ Աբովյան-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ հայտարարել են գործադուլ` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից այդ մայրուղու 15 անվճար բարեգործական ավտոբուսների շահագործման հետ կապված: «Նոյյան Տապան» թղթակցի հետ զրույցում Աբովյան քաղաքի 259 համարի երթուղու վարորդ Արթուրը նշեց, որ իրենք` վարորդները չունեն հնարավորություն ուղեւոր փոխադրելու Երեւան, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի 15 անվճար բարեգործական ավտոբուսներն արդեն 6 ամիս է ինչ նշված երթուղիով աշխատում են եւ, ինչի արդյունքում իրենք տուժում են: 259 համարի մեկ այլ վարորդ էլ նշեց, որ այդ բարեգործական ավտոբուսները սպասում են, թե երբ են 259 համարի ավտոբուսները դուրս գալու երթեւկության , որպեսզի նրանց հետեւելով դուրս գան, որ մարդիկ տեսնելով երկու ավտոբուս` նախընտրեն անվճար ավտոբուսը: «Եթե դա բարեգործություն լիներ, այդ ավտոբուսները կաշխատեին ոչ թե մեկ երթուղում , այլ Աբովյան-Երեւան մի շարք այլ երթուղիներում», - ասացին ավտոբուսի վարորդները : Վարորդների խոսքերով, մինչ այս իրադարձությունները իրենք օրական 5-15 հազար դրամ էին աշխատում եւ չէին բողոքում, իսկ ծրագրի մասին խոսելն այս պահին ուղղակի անիմաստ է: Ըստ վարորդների ,եթե կառավարության կողմից խնդրին լուծում չտրվի, ապա վարորդները վաղը կփակեն դեպի Երեւան եկող մայրուղին: « ՆՏ»-ի հետ զրույցում երթուղու դիսպետչերը, ով խուսափեց ասել իր անունը, նշեց, որ այսպես կոչված բարեգործական ավտուբուսները բավականին հին են , եւ հարց է, արդյոք այդ ավտոբուսի վարորդներն անցնում են բույզննում, թե` ոչ: Վարորդները նշեցին նաեւ , որ դիմել են տարբեր պետական ատյաններ` Տրանսպորտի եւ կապի նախարարություն , նամակներ են գրել պաշտոնատար անձանց, սակայն դեռ ոչ մի տեղից պատասխան չեն ստացել: Հիշեցնենք, որ 259 եւ 275 համարի երթուղիները պատկանում են Արթուր Հարությունյանին, ով ինչպես նշեց այդ ցույցի ժամանակ պատգամավոր Գ. Ծառուկյանի փեսան է: Լրագրողների հետ զրույցում Չարեցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նշեց, որ ծանոթ է խնդրին եւ ոչինչ չի կարող անել, քանի որ խնդիրը չի մտնում քաղաքապետի լիազորությունների մեջ: «King Delux» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս վեց ամիսների ընթացքում իրենբց ընկերությունը, շնորհիվ բարեգործական ավտոբուսների երթեւեկության, կրել է 800-900 հազար դոլարի վնաս: «Ես այս ամենի մեջ տեսնում եմ անձնական միտում, ու մեր ընկերությունը պատրաստ չէ ներել այս ամենը: Չեմ ցանկանում պայքարել մի բանի դեմ, ինչ անօրինական է»,- ասաց Ա. Դալլաքյանը հավելելով, որ թեեւ դեմ է , որ վարորդները փակեն Երեւան եկող մայրուղին, բայց կմիանա ու կսատարի նրանց: Նա տեղեկացրեց, որ այս գործադուլին կմիանան մոտ 100 տաքսու վարորդներ : Հիշեցնենք, որ «King Delux» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ից եւ միայն տրանսպորտի ոլորտում ներդրել է 5միլիոն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Հասարակություն