Հայտնի են դարձել Դեթրոյթում անցկացված «Մոռացված
ցեղասպանություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների
անունները
18-05-2010 19:51:00 | ԱՄՆ | Հասարակություն
ԴԵԹՐՈՅԹ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ Դեթրոյթ
քաղաքի Հայոց ցեղասպանության կոմիտեն հայտարարել է «Մոռացված
ցեղասպանություն» թեմայով շարադրությունների երրորդ ամենամյա
մրցույթի հաղթողների անունները: Հաղթողներին մրցանակները հանձնել
են ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի
կապակցությամբ, որը տեղի է ունեցել Սաութֆիլդի սբ. Հովհաննես հայոց
եկեղեցում: Մրցույթը ֆինանսավորվել է Հակոբյան ընտանիքի կողմից եւ
հաղթող են ճանաչվել Միչիգանի միջին եւ բարձր դպրոցների
աշակերտները: Ինչպես տեղեկացնում է www.armenianreporter.am կայքը,
ավագ դպրոցից առաջին տեղին է արժանացել Ջոյ Չերնը (11-րդ դասարան,
500 դոլար, Միջազգային ակադեմիա), երկրորդ տեղին` Արի Սաղերյանը
(9-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ
դպրոց), երրորդ տեղին` Ռեյչել Աբրահամը (12-րդ դասարան, 100 դոլար,
Արեւմտյան Բլումֆիլդի ավագ դպրոց):
Միջնակարգ դպրոցից առաջին տեղն է զբաղեցրել Կարուն Ցոլակյանը
(8-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ
դպրոց), երկրորդ տեղը` Ռայան Սայնդերը (150 դոլար, Քլիֆորդի
դպրոց), երրորդ տեղը` Ուիլ Ռիդենուրը (100 դոլար Քլիֆորդի դպրոց):