Նարեկ Խաչատրյանը դարձել է Ռիգայում անցկացվող "Բալթիական տաղանդներ-2012" միջազգային երաժշտական փառատոնի հաղթող


Նարեկ Խաչատրյանը դարձել է Ռիգայում անցկացվող "Բալթիական տաղանդներ-2012" միջազգային երաժշտական փառատոնի հաղթող

  • 12-07-2012 05:44:02   | Լատվիա  |  Մշակույթ

Լատվիայում ապրող դպրոցական Նարեկ Խաչատրյանը դարձել է Ռիգայում անցկացվող "Բալթիական տաղանդներ-2012" (BALTIC TALENTS-2012) միջազգային երաժշտական փառատոնի հաղթող: Նա լավագույնն էր 6-11 տարեկան երգիչների խմբում: Փառատոնը, որին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր երգիչներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ռուսաստանից եւ Լեհաստանից, անց է կացվում արդեն յոթերորդ անգամ: "Բալթիական տաղանդները", որի ժյուրիի նախագահն է լրագրող եւ հրատարակիչ Ալեքսանդր Գերոնյանը, կյանքի ճանապար հարթել բազմաթիվ սկսնակ տաղանդավոր երգիչների եւ պարողների համար: Նրանցից մի մասը արդեն իսկ ելույթ են ունեցել Առաջին ալիքով հերարձակվող "Փառքի րոպե" նախագծում: Նարեկը եւս մտադիր է մասնակցել այդ հանրահայտ նախագծին:
Նոյյան տապան  -   Մշակույթ