Հեղինակային Իրավունքների պաշտպանության նոր գործիք


Հեղինակային Իրավունքների պաշտպանության նոր գործիք

  • 14-07-2012 15:33:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Հեղինակային իրավունքների խախտման երեւույթն այսօր իսկական պատուհաս է դարձել աշխարհի գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար: Կիրառվում են տարբեր միջոցներ դրանք կանխելու համար, սակայն, աշխարհում ներկայիս տեխնոհամացանցային զարգացման փուլում դրանք հիմնականում ապարդյուն են: Թերեւս գաղտնիք չէ, որ մեր արվեստագետները եւ առհասարակ ստեղծագործող անձինք` հեղինակները եւս կանգնած են նման լուրջ խնդրի առջեւ, բայց ինչպես երեւում է, անկախ երեւույթի վերաբերյալ տարբեր քննարկումների, խնդրին համապատասխան լուծում այդպես էլ չի տրվում: Բայց վերջերս, համացանցում լայնորեն սկսվեց քննարկվել մի նախաձեռնություն, որը պետք է առնվազն երգարվեստի ոլորտում սայլը տեղից շարժեր: Ամեն ինչ կարծես մի փոքր վերացական էր թվում մինչեւ, որ գաղափարը չառարկայնացավ եւ չտեղափոխվեց հեռուստատեսություն: Խոսքն «Իդե Ժենի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Muzon.am կայքի մասին է, որտեղ ներառված են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար: Գաղափարը որպես այդպիսին շատ հետաքրքիր է եւ ներբեռնողի համար ձեռնտու, բայց թե ինչպես է այստեղ վարձատրվում կոնկրետ կատարողը, հեղինակը կամ իրավատերը, մեզ համար մի քիչ անհասկանալի էր, եւ մենք փորձեցինք կապվել նախաձեռնող-կազմակերպիչների հետ: «Իդե Ժենի» ՍՊԸ-ի տնօրեն Պարույր Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ստացանք մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները: Ընկերության տնօրենի հավաստմամբ, տվյալ կայքը հանդիսանում է նոր համակարգի ստեղծման համար մի հարթակ, որը միտված կլինի առաջին հերթին, պաշտպանել մեր երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները: Իրականում, նա շատ պարզ եւ հստակ ներկայացրեց, թե ինչպես է ձեւավորվում տվյալ փոխշահավետ համագործակցությունը. ներբեռնումները լինում են անվճար ներբեռնողների համար, բայց յուրաքանչյուր ներբեռնման համար երգարվեստի ստեղծագործողները ստանում են վարձավճար. ցանկացած ներբեռնումից առաջ այցելուն պետք է դիտի մի քանի վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել ստեղծագործության իրավատերերին: Ինչ վերաբերում է կատարողներին եւ իրավատերերին՝ ծրագրի վերաբերյալ իրենց տրամադրվածությանը, մեզ տեղեկացրին, որ նրանց գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ համագործակցում է ընկերության հետ:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play