Իր սկիզբն ազդարարեց «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը


Իր սկիզբն ազդարարեց «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը

  • 14-07-2012 16:17:08   |   |  Բարեգործություն

Հուլիսի 9-ին, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում իր սկիզբն ազդարարեց «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը: Ամենամյա ամառային Ճամբարի բացման կապակցությամբ կազմակերպվեց տոնական համերգ, որտեղ հանդես եկան ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախումբն ու թատերական խումբը «Հրաշագործ ծաղիկը» ներկայացմամբ: Իրենց խոսքով ճամբարականներին ողջունեցին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանն ու ճամբարի կազմակերպիչներ Աիդա եւ Հայդուկ Շամլյանները: Արդեն ութերորդ տարին է, ինչ Աիդա եւ Հայդուկ Շամլյանները իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպում են ամառային Ճամբար շուշեցի մանուկների համար: Առաջին անգամ ճամբարը կազմակերպվեց 2004 թվականին, որտեղ մասնակցեց շուրջ երեսուն երեխա: Այս տարի նախատեսված էր ճամբարում ընդգրկել ութանասուն մասնակից, սակայն այժմ երեխաների թիվը հասնում է երկու հարյուրի: Ճամբարին մասնակցում են 5-12 տարեկան փոքրիկ շուշեցիները: Երեխաները բաժանված են տարիքային չորս խմբերի: Խմբերը կոչված են Արեւմտյան Հայաստանի գավառների անուններով: Ըստ հաստատված օրակարգի, ճամբարային օրը սկսում է առավոտյան ժամը 10:00-ից եւ ավարտվում 17:00-ին: Այս ժամերի ընթացքում երեխաները զբաղվում են ազգային եւ հայրենասիրական պատգամով ձեռարվեստով, խաղերով եւ ֆիլմերի դիտումով: Առավոտյան ստանում են նախաճաշ, այնուհետեւ ճաշ եւ մեկ անգամ հետճաշիկ: Արդեն ավանդություն դարձած «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը այս տարի եւս մեծ խանդավառություն առաջացրեց շուշեցի մանուկների եւ նրանց ծնողների մոտ:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play