18-07-2012 16:57:44 | Սիրիա | Ի՞նչ է գրում մամուլը
Հուլիսի 18-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային անվտանգության ծառայության շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով սպանվել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան եւ փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինը նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ եղբայրն է:
Հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը՝ CNN-ը հայտնում է, որ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարն ու փոխնախարարը մասնակցում էին հանդիպման՝ նախարարների եւ անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ:
Պայթյունի հետեւանքով վիրավորվել են հանդիպմանը մասնակցող այլ պաշտոնյաներ եւս:
Դաուդ Ռաջիհան եւ Ասսեֆ Շաուկաթը Սիրիայում 16 ամիս առաջ սկսված ապստամբության ընթացքում սպանված ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են:
Hetq.am